Մեղուների հովիվը եւ արջերը

«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։

Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։

Նրանք ինձ կապեցին եւ որպես գերի ծախեցին։ Սև օրեր սկսվեցին ինձ համար։

Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր եւ ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի բացատներում արածացնելու եւ երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։

Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։

Գնացի փնտրելու եւ շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել եւ նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք չկար։

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ եւ խեղճ մեղվին ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում եւ ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։

Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությա

2. Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը:

3. Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը:

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

4. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:

Քա…ցր, դժբա…տ, ծիծա…, գլու…, մե…ու, տ…ուր, ծա…ել, տե…ավորել, վա…եցնել, փա…նել:

7. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Ելարան – ___________________

Ծիծաղ – _____________________

Ագահ – _____________________

Հզոր – ______________________

Սարսափելի –________________

8. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս: ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։

__________________________________________________________________________

Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:

_________________________________________________________________________

շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:

_________________________________________________________________________

9. Գրի՛ր մեկ բառով: Օրինակ՝ ման գալ – զբոսնել

Պար գալ – ________________________

Խաղ անել –_______________________

Բաց անել –_______________________

Կռիվ տալ –_______________________

Վախ զգալ –_______________________

Վազ տալ –________________________

Հունձ անել –______________________

Ութոտնուկի երեք սրտերը

Վաղուց, շատ վաղուց օվկիանոսի կապույտ թագավորությունում ապրում էին ծովային բարի ձկնիկները: Մի օր ուժեղ քամի սկսվեց մոտակայքում լողացող նավը չդիմացավ խորտակվեց, նավի ուղևորները

խեղդվում էին: հավաքվեցին ձկնիկները արագ մոտեցան նավին բայց հասկացան որ չեն կարող դուրս հանել մարդկանց: Դիմեցին ծովային հոգուն օգնության: Միայն փոխակերպումով հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքերը: Փոքրիկ ձկնիկները դարձան մի մարմին,որը ուներ երեք սիրտ ութ ոտք: Հաջողվեց մարդկանց հասցնել ցամաք: Այդ օրվանից մարդիկ կոչեցին ութոտնուկ:

Շունն ու կատուն

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Հովհաննես Թումանյան

I

Ժամանակով Կատուն ճոն էր, Շունն էլ գլխին գդակ չուներ, Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի, Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին, Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո, Գլուխս մրսեց, ի սեր աստծո, Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար: Վարձիդ համար միամիտ մնա՛, Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի, Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար Ուրբաթ օրը համեցեք տար: Փողի մասին ավելորդ ա, Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա, Ի՜նչ մեծ բան

Continue reading Շունն ու կատուն

Բալզաթցիների արկածները

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստնպարան են գործում: Տղանարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը:Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.

Մե՛կ-երկու՛, քաշեցի՛մք մե՛ կ-երկո՛ւ, քաշեցի՛նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկաում. բալզաթցիներնի էլ մի

Ուրախանում են ու գոռում.

-Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է: