Շունն ու կատուն

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Հովհաննես Թումանյան

I

Ժամանակով Կատուն ճոն էր, Շունն էլ գլխին գդակ չուներ, Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի, Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին, Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո, Գլուխս մրսեց, ի սեր աստծո, Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար: Վարձիդ համար միամիտ մնա՛, Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի, Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար Ուրբաթ օրը համեցեք տար: Փողի մասին ավելորդ ա, Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա, Ի՜նչ մեծ բան

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին` Ուստից առաջ` բաց-բաց կուճին Թափ-թափ տալով` ծանր ու մեծ, Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա… — Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին, Շանը տեսավ, բեղի տակին Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վրա թնդաց. — Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն, Չես թող անում մի շունչ քաշեն. Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա, Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա: Փող եմ տվել, վախտին կարի, Թե չէ` ասա, էգուց արի: Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վրես գոռում, Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ, Քանի, ախպեր, գնամ ու գամ… Ասավ Քուչին ու նեղացած Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար. Էս անգամը դիպան իրար. Էլ անպատիվ, անկարգ խոսքեր, Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր, Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *