I’m tall.
I’m taller than you.
I’m the tallest in our class.
Asia is large.
Asia is larger than Africa.
Asia is the largest continent.
Venus is hot.
Venus is hotter than Jupiter.
Venus is the hottest planet.
Walking is easy.
Walking is easier than running.
Walking is the easiest exercise.
Your car is expensive.
Your car is more expensive than ours.
Your car is the most expensive.
Dogs are good pets.
Dogs are better than cats
Dogs are the best pets you can have.

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։

․ 2․Բնութագրի՛ր եղևնուն։

3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։

4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

4․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

5․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։

6․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Առաջադրանքներ

  1. Հաշվիր  գումարը.

Oրինակ՝ 12 կմ 400 մ+8 կմ 750 մ=20 կմ+1150 մ =20 կմ+1 կմ 150 մ=21 կմ 150 մ

18կմ 200մ+5 կմ 810մ

56մ 15սմ+6մ 86սմ

56 տ 500 կգ+4 տ 700 կգ

48 սմ 6 մմ+5սմ 5մմ

16 ժ 12 ր+4 ժ 29 ր

36 ժ +12 ժ 55 ր

19 օր 18 ժ+1 օր 5ժ

25 ր 24 վ+24 ր 40 վ

75 դմ 7սմ+5 դմ 9 սմ

46 դմ 6 սմ+11 սմ

36 ց 45 կգ+14 ց 70 կգ

66 ց+4 ց 80 կգ

58 կմ+42 կմ 180 մ

402 մ 65 սմ+18 մ 55 սմ

19 տ +23տ 900 կգ

Խնդիրներ․

2. Հաշվիր  1 մ 55 սմ, 2 մ 2 սմ և 3 մ կողմերով եռանկյան պարագիծը։

3. Հաշվիր 15 դմ 3 սմ, 13 դմ 8 սմ, 14 դմ 6 սմ և 15 սմ կողմերով քառանկյան պարագիծը:

Ֆլեշմոբի խնդիր.

4. Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ ուզում է ուտել երկու կտոր պիցցա։

5. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

17.10.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Թեմա՝ Չափման միավորներ  ու գործողություններ չափման միավորներով. մաս 3

Առաջադրանքներ

  1. Հաշվիր  գումարը.

Oրինակ՝ 12 կմ 400 մ+8 կմ 750 մ=20 կմ+1150 մ =20 կմ+1 կմ 150 մ=21 կմ 150 մ

11կմ 260մ+15 կմ 850մ

105մ 12սմ+6մ 99սմ

14 տ 400 կգ+25 տ 900 կգ

125 սմ 8 մմ+55սմ 6մմ

32 ժ 4 ր+54 ժ 59 ր

26 ժ +14ժ 45 ր

14 օր 18 ժ+16 օր 9 ժ

17 ր 34 վ+18 ր 50 վ

105դմ 7սմ+115 դմ 8 սմ

180 դմ 5 սմ+20 սմ

56 ց 48 կգ+40 ց 80 կգ

16 ց+54 ց 90 կգ

145 կմ+55 կմ 780 մ

104 մ 15 սմ+6 մ 65 սմ

18 տ +17 տ 200 կգ

Խնդիրներ․

2. Հաշվիր  3 մ 55 սմ, 4 մ 2 սմ և 5 մ կողմերով եռանկյան պարագիծը։

3. Հաշվիր 2 դմ 6 սմ, 3 դմ 7 սմ, 4 դմ 3 սմ և 5 սմ կողմերով քառանկյան պարագիծը:

Ֆլեշմոբի խնդիրներ.

4. Իննսուն րոպե տևողություն ունեցող ֆիլմի ցուցադրությունը սկսվեց ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում երկու գովազդային ընդմիջում եղավ, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` հինգ րոպե: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրությունը:

5. Նարինջը խանութում վաճառվում է երկու տարբեր տուփերով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 9 կամ 10 նարինջ։ Պետրոսն ուզում է գնել ճիշտ 48 նարինջ։ Ամենաքիչը քանի՞ տուփ պետք է նա գնի։

6. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Իմ Հայրենագիտական ամառը

Այս տարի ես իմ ամառը անցկացրել եմ Հայաստանում, այցելելով տարբեր մարզեր՝ Գեղարքունիքի մարզ, Կոտաքյի մարզ, Սյունիքի մարզ, Արարատի մարզ։

Հանդիպել եմ՝

Գեղարքունիքի մարզում- Սևանա լիճ, Հրազդան գետ,Գեղամա լեռնաշղթա, Զանգու գետ։

Սյունիքի մարզ- Տաթևի վանական համալիր, Արփա գետ, Սատանի կամուրջը Որոտանի վրա, Հալիձոր:

Կոտայքի մարզ- Գառնիի Տաճար, Գեղարդ Վանական համալիր, Ազատանի ջրամբար, Ազատ գետ։

Ազգային ուտելիքներից փորձել եմ՝ խորոված՝ որն ամենաշատն եմ սիրում, փորձել եմ նաև առաջին անգամ այս տարի մածնաբրդոշ և շատ սիրել, տարբեր մարզերի գաթաներ, քաղցր շարաններ նռան օշարակով, գառի խաշլամա։

Առաջին նկարում իմ նոր ընկեր Արամի հետ եմ։

Այստեղ Կասկադում եմ։ Ոտքով բարձրացել եմ ամենավերևը, որտեղից ամբողջ Երևանը երևում էր։

Գեղարքունրքի մարզում եմ գյուղ Ծակքարում միայնակ եմ վարում ձի։

Սա Սևան Երևան Մայրուղու Արծիվն է։

Ուժերս փորձում եմ թենիսում։

Հունվարյան ճամբարի հաշվետվություն

Հունվարյան ճամբարի հաշվետվություն

Իմ ճանբարը շատ հետաքրքիր է անցել:

1․Մասնագիտական ուսուցման հարթակ․ Դիջիթեք 2023

Cuizizz.com ուսուցողական խաղ-վիկտորինաների յուրացում –Դիջիթեք 2023. Սովորող-սովորեցնող նախագիծ

2․Բնատատեխնիկական ստուգատես 2023

Ինքնաշեն խաղալիքների, գործիքների ստեղծում-չեմ մասնակցել

3․Ձմեռային ազգագրական փառատոն 2023

Ազգային պարերի ուսուցում․Համագործակցային նախագիծ-մասնակցել եմ

Խոհանոցային գործունեություն․Պատրաստում ենք տարեգաթա-Պատրաստում ենք տարեգաթա

4․Ճամփորդություն Mind Center-Ճամփորդություն Mind Center

5․Կառուցողական խաղերի ֆլեշմոբ-մասնակցել եմ

6․Մարզական ստուգատես 2023-Մարզական ստուգատես

7․Սովորող սովորեցնող նախագիծ․ Աշխատանք 12-րդ դասարանի ոսկերչության խմբի սովորողների հետ-Սովորող-սովորեցնող նախագիծ

8․Մայրենիի և մաթեմատիկայի ֆլեշմոբ-չեմ մասնակցել

Իմ ճանբարը շատ հետաքրքիր է անցել:

1․Մասնագիտական ուսուցման հարթակ․ Դիջիթեք 2023

Cuizizz.com ուսուցողական խաղ-վիկտորինաների յուրացում –Դիջիթեք 2023. Սովորող-սովորեցնող նախագիծ

2․Բնատատեխնիկական ստուգատես 2023

Ինքնաշեն խաղալիքների, գործիքների ստեղծում-չեմ մասնակցել

3․Ձմեռային ազգագրական փառատոն 2023

Ազգային պարերի ուսուցում․Համագործակցային նախագիծ-մասնակցել եմ

Խոհանոցային գործունեություն․Պատրաստում ենք տարեգաթա-Պատրաստում ենք տարեգաթա

4․Ճամփորդություն Mind Center-Ճամփորդություն Mind Center

5․Կառուցողական խաղերի ֆլեշմոբ-մասնակցել եմ

6․Մարզական ստուգատես 2023-Մարզական ստուգատես

7․Սովորող սովորեցնող նախագիծ․ Աշխատանք 12-րդ դասարանի ոսկերչության խմբի սովորողների հետ-Սովորող-սովորեցնող նախագիծ

8․Մայրենիի և մաթեմատիկայի ֆլեշմոբ-չեմ մասնակցել